Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պեյետը պետական բարձր պարգև` «Կանադայի շքանշան» է հանձնել ազգությամբ հայ Արշավիր Գյունջյանին և Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Կանադայի գեներալ-նահանգապետի պաշտոնական կայքը:
Արշավիր Գյունջյանը պետական բարձր պարգևի է արժանացել Կանադայում և արտերկրում հայկական մշակույթի ճանաչման և զարգացման գործում ունեցած ավանդի համար: Գուրգեն Սարգսյանին պարգևը տրվել է հայ համայնքում որպես գործարար և կրթության ոլորտի առաջատար ծավալած գործունեության համար:
«Կանադայի շքանշանը» հիմնադրվել է 1967թ., և հանդիսանում է երկրի բարձրագույն պարգևներից մեկը, որը հանձնվում է գլխավոր նահանգապետի կողմից: