Նիդեռլանդներում Գրոնինգենի համալսարանի և Ուտրեխտի համալսարանի գիտնականները կանխատեսել են, որ Հյուսիսատլանտյան հոսանքը, որը հանդիսանում է Գոլֆսթրիմի հյուսիսարևելյան շարունակությունը, առաջիկա հարյուր տարիներին որոշակի հնարավորությամբ կփոխի իր ուղղությունը, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Եվրոպայի համար, հայտնում է Lenta-ն։
Հայտնի է, որ տեղումների մեծ քանակը, ինչպես նաև Գրենլանդիայում սառույցների հալվելը գլոբալ տաքացման պատճառով մեծացնում է մաքուր ջրի քանակը Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասի վերին շերտերում։ Նոր մոդելը ցույց է տվել, որ մաքուր ջրի կուտակումը հաջորդ 1000 տարիներին անընդունակ է ամբողջովին քայքայել Հյուսիսատլանտյան հոսանքը, որը տաք ջրերը բերում է դեպի հյուսիսային Եվրոպայի ափեր և մեղմացնում է տեղական կլիման։
Սակայն Հյուսիսատլանտյան հոսանքի ժամանակավոր խախտումը առաջիկա հարյուր տարում կարող է տեղի ունենալ 15 տոկոս հավանականությամբ։ Ընդ որում, այս մոդելը հաշվի չի առնում Արկտիկայի սառցե վահանների հալոցքից մաքուր ջրի ներդրումը, որը կարող է ավելի վատացնել կանխատեսումը։