«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման համար պայմանագրին կից հավելյալ համաձայնագիր են ստորագրել: Այս մասին ասվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ:
«Համաձայնագրի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կպահպանվի 2019 թվականի պայմաններով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև տարեկան մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր ծավալով ռուսական գազի մատակարարման պայմանագիրը գործում է մինչև 2020 թվականի վերջ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերությունը, ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը: Ընկերությունն իրականացնում է նաև գազափոխադրում, պահեստավորում, բաշխում և իրացում, գործող գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի ու ստորգետնյա պահեստարանների վերակառուցում և ընդլայնում: