Հայ-ադրբեջանական սահմանին Ամանորի գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, կրակոցներ քիչ են եղել։ Այս մասին այսօր՝ հունվարի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ պատահարներ չեն գրանցվել. «Մենք էլ գրեթե պատասխան կրակ չենք բացել, որովհետև հանգիստ վիճակ է եղել»։
Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն էլ, իր հերթին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ շփման գծում վիճակը հանգիստ է. «Իրավիճակը հանգիստ է եղել։ Պաշտպանության բանակի առաջատար ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առաջադրված խնդիրները»։