Իրաքում ԱՄՆ դեսպանատան դեմ իրականացված հարձակումից հետո Միացյալ Նահանգները տարածաշրջան կուղարկի մոտ 750 զինծառայող: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ ցուցարարները ներխուժել էին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան տարածք: Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել էր, որ տուժածների թվում ամերիկացի դիվանագետներ չեն եղել:
ԱՄՆ-ն հարձակման համար մեղադրել էր Իրանի իշխանություններին, պաշտոնական Թեհրանը, սակայն, ժխտել էր մեղադրանքը:
«Մոտավորապես 750 զինծառայողներ անհապաղ կմեկնեն տարածաշրջան: Լրացուցիչ ուժերը մեկնելու պատրաստ կլինեն մի քանի օրվա ընթացքում»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Պենտագոնի ղեկավարը:
Նա հավելել է, որ խոսքը 82-րդ օդա-դեսանտային դիվիզիայի զինծառայողների մասին է: