Նիդեռլանդներում պաշտոնապես դադարել են սեփական երկիրը Հոլանդիա անվանել

12:41     2 հունվարի, 2020

2020 թվականի հունվարի 1-ից Նիդեռլանդներում դադարել են սեփական երկիրն անվանել Հոլանդիա, փոխանցում է NOS ռադիոկայանը:

Նշվում է, որ նորամուծությունը վերաբերում է տեղական իշխանություններին, երկրի համալսարանին և դեսպանատանը: Այսուհետ նրանք պետք է օգտագործեն բացառապես Նիդեռլանդներ անվանումը:

Ըստ Նիդեռլանդների զբոսաշրջության խորհրդի՝ նախաձեռնության նպատակն է արտերկրում երկրի իմիջի փոփոխությունը:


© armedia.am