Մոնտենեգրոյի մայրաքաղաքում և մի շարք քաղաքներում բազմամարդ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել կրոնական սեփականության մասին օրենքի նախագծի դեմ, հայտնում է АР գործակալությունը:
Մոնտենեգրոյի նախագահ Միլո Ջուկանովիչը հայտարարել է, որ եկեղեցու համար ձգտելու է ավտոկեֆալիայի հասնել Ուկրաինայի օրինակով: Ընդդիմությունն առաջարկել է ավելի քան 150 փոփոխություն նոր օրինագծում, սակայն դրանք հաշվի չեն առնվել:
Խորհրդարանն ընդունել է օրենքը, քվեարկությունն ավարտվել է զանգվածային ծեծկրտուքով: Ոստիկանությունը ձերբակալել է 18 պատգամավորի, նրանցից 3-ը դեռևս անազատության մեջ են: