Հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դեմ ամերիկյան հատուկ գործողության արդյունքում սպանված ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի փոխարեն Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին նշանակել է գեներալ Էսմայիլ Գաանիին, հայտնում է Panorama.am-ը` հղում կատարելով Irna լրատվական կայքին։
Նոր հրամանատարը նախկինում Ղասեմ Սոլեյմանի տեղակալն էր։
Էսմայիլ Գաանիի նշանակման հայտարարության մեջ ասվում է, որ իրենց ուժերի ծրագիրը «անփոփոխ է մնալու»: