Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մարմինը հասցվել է Իրանի հարավում գտնվող Ահվազ քաղաք, տեղեկացնում է ԻՐՆԱ գործակալությունը։
Ահվազում տեղի է ունենում գեներալի հետ հրաժեշտի արարողությունը։
Դրանից հետո ԱՄՆ ՌՕՈւ հարվածների հետևանքով զոհվածների մարմինները կտեղափոխվեն Մեհշեդ, այնուհետև՝ Թեհրան, Կում և Քերման։
Գեներալ Սոլեյմանին սպանվել է ուրբաթ օրը՝ հունվարի 3-ին, Բաղդադի օդանվակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետևանքով։ Իրանում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել։