ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով տեղեկացրել է, որ հասել են Արտանիշ լեռան գագաթը և ասել, որ իրենց երթը նվիրում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, փոխանցում է News.am-ը:
Նա նշեց, որ արշավին մասնակցում է նաև ազգությամբ իրանցի արշավորդ:
«Ես ուզում եմ այստեղից իմ ողջույնի ուղերձը հղել իմ գործընկերոջը` Իրանի նախագահ Հասան Ռոհանիին,ո ւմ հետ Երևանում հոկտեմբերին հանդիպելու առիթ ունեցա, ուզում եմ նաև իմ ողջյունի ուղեձը հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ում հետ հանդիպելու և շփվելու առիթ ունեցա սեպտեմբերին` Նյու Յորքում և ես համոզված եմ, որ երկու առաջնորդները իմաստուն կգտնվեն այս իրավիճակում և թույլ չեն տա, որպեսզի իրավիճակը ավելի վատթարանա»,-ասել է նա: