Թուրք զինվորականները շարժվել են դեպի Լիբիա: Այս մասին CNN Turk-ի եթերում հայտարարել է նախագահ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ զինվորականները կզբաղվեն Ազգային համաձայնության կառավարության համակարգմամբ։
«Մեր նպատակն օրինական կառավարությանն աջակցելն է, ով դիմել է մեզ նման խնդրանքով»,- ասել է Էրդողանը։