ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է պատժամիջոցներ սահմանել Իրաքի դեմ՝ հայտարարելով, որ եթե ամերիկյան զորքերը լքեն երկիրը, Իրաքի կառավարությունը ստիպված կլինի Վաշինգտոնին վճարել երկրում տեղակայված «չափազանց թանկ» ռազմաբազայի համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը: ԱՄՆ նախագահը նշել է, որ եթե Իրաքն ԱՄՆ զինված ուժերին խնդրել է լքել երկիրը «ոչ բարեկամական հիմքով», ապա «ԱՄՆ-ը նրանց դեմ այնպիսի պատժամիջոցներ կսահմանի, որ նրանք նախկինում չեն տեսել, և դրա համեմատ Իրանի դեմ պատժամիջոցները տաղտկալի կթվան»: Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքի խորհրդարանը քվեարկել է երկրի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման օգտին: