Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել Ավստրալիայում անտառային հրդեհների վերաբերյալ։
«Շատ անհանգստացած եմ Ավստրալիայում անտառային հրդեհների աղետով։ Զոհերը և միլիանավոր տուժածները հզոր ուղերձներ են և աշխարհում գլոբալ գործողության դիմելու կոչ են։ Սա վերաբերում է երկրի վրա բոլոր ազգերին։ Ցավակցություններս հարազատներ կորցրած ընտանիքներին։ Ավստրալիայի ժողովրդին և կառավարությանը լիակատար համերաշխություն եմ հայտնում»,-նշել է նա։
Ավստրալիայում շարունակվում են մասշտաբային հրդեհները: Անտառային հրդեհներից զոհերի թիվը հունվարի 6-ի դրությամբ հասել էր 25-ի: