Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով հունվարի 11-ին աշխատանքային այց կկատարի Մոսկվա: Քննարկվելու է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը:
«Հունվարի 11-ին Վլադիմիր Պուտինի հրավերով Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելն աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան: Բանակցությունների շրջանակներում ծրագրվում է քննարկել միջազգային օրակարգի կարևորագույն հարցերը, այդ թվում՝ իրավիճակը Լիբիայում, Սիրիայում, ինչպես նաև լարվածության սրացումը Մերձավոր Արևելքում՝ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում տեղի ունեցած ամերիկյան ավիահարվածի հետևանքով»,-ասված է ՌԴ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: