Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է՝ հունվարի 10-ին անդամ 28 երկրների արտգործնախարարները Բրյուսելում կհանդիպեն։ Օրակարգում լինելու է Իրանի հարցը։
Այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, իր «Թվիթթերյան» միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Ուրբաթ օրը ես հրավիրել էի ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների արտակարգ հանդիպում ՝ քննարկելու Իրանում և Իրաքում վերջին զարգացումները: ԵՄ-ը խաղում է իր դերը տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում»,- նշել է Ժոզեպ Բորելը։