Քերմանում քաղաք գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ առնվազն 32 մարդ է զոհվել, ևս 190-ը վիրավորվել է հրմշտոցի հետևանքով, հայտնում է Mehr-ը:
Այս տեղեկությունը հաստատել է Իրանի բժշկական արտակարգ ծառայությունների ղեկավար Փիր-Հուսեյն Ղոլիվանդը: Նրա խոսքով՝ հրմշտոցը տեղի է ունեցել գեներալի հուղարկավորությանը միլիոնավոր մարդկանց մասնակցության հետևանքով: