Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իրաքում ամերիկյան ռազմաբազաները հրթիռակոծելու մասին: Նշվում է, որ «Նահատակ Սուլեյմանի» անվանումը ստացած ակցիան իրանական կողմի պատասխանն է հունվարի 3-ին Իրաքում ամերիկյան հատուկ գործողության արդյունքում իրանցի զորահրամանատար Զասեմ Սուլեյմանիի սպանության:
Հաղորդվում է, որ ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ արձակվել է առնվազն «երկիր-երկրի» դասի 30 հրթիռ:
Նշենք, որ համացանցում հայտնվել է Իրանի տարածքից Իրաքում ամերիկյան ռազմական օբյեկտների հրթիռակոծման ենթադրյալ տեսագրությունը: