Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքում ԱՄՆ երկու ռազմակայաններին, որոնցից կատարվել էր վախկոտ հարձակումն իրանցի քաղաքացիների և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, բայց մենք լարվածության ավելացում կամ պատերազմ չենք փնտրում։ Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է ԻՐՆԱ-ն։
«Պաշտպանելով իրեն և ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան՝ Իրանը միջոցներ է ձեռնարկել հարվածելու այն ռազմակայանին, որտեղից տեղի է ունեցել զինված և վախկոտ հարձակումը մեր քաղաքացիների և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ»,- գրել է նա Թվիթերում։
«Մենք լարվածության ուժեղացում կամ պատերազմ չենք փնտրում, բայց մենք պաշտպանում ենք մեզ ցանկացած ագրեսիայից»,- գրել է նա։
Iran took & concluded proportionate measures in self-defense under Article 51 of UN Charter targeting base from which cowardly armed attack against our citizens & senior officials were launched.
We do not seek escalation or war, but will defend ourselves against any aggression.