Վաշինգտոնն ու Թեհրանը պետք է անհապաղ դադարեցնեն զենքի կիրառումը՝ իրավիճակը կարգավորելու նպատակով երկխոսություն սկսելու համար: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Զենքի կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի՝ երկխոսության հնարավորություն ստեղծելու համար: Մենք կոչ ենք անում անել հնարավոր ամեն ինչ բանակցությունները վերսկսելու համար»,- ասել է նա:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով՝ Եվրահանձնաժողովն արտակարգ հանդիպում է անցկացրել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ ՝ վերլուծելով մասնավորապես այն, թե ինչ ազդեցություն կունենա կատարվածը ԵՄ-ի վրա: