Հունվարի 8-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ էրդողանը գործարկել են «Թուրքական հոսք» գազամուղը: Տվյալ օբյեկտի շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլի «Խալիչ» կոնգրես-կենտրոնում:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ արարողությանը ներկա են եղել նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:
«Թուրքական հոսք» նախագիծը երկու ուղեգծից բաղկացած գազամուղ է: Դրանցից յուրաքանչյուրի հզորությունը տարեկան 15,75 մլրդ խորանարդ մետր գազ է: Առաջին ուղեգծով ռուսական գազ կմատակարարվի Թուրքիայի սպառողներին, իսկ երկրորդը նախատեսված է Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար: