Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը հայտարարել են բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամների պաևտականությունները վայր դնելու և թագավորական ընտանիքից ֆինասական անկախություն ստանալու մտադրության մասին:
Նրանք նաև հայտարարել են, որ պատրաստվում են հավասարապես ապրել Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Ամերիկայում:
Ինչպես հաղորդում է բրիտանական The Sun պարբեկանը, թագուհին անչափ վշտացած է Հարրի այս հայտարարությամբ, իսկ Ուելսի արքայազնը (Չառլզը) և Քեմբրիջի դուքսը (Ուիլյամը) զայրացած են: Զույգն իր այս հայտարարությունը որևէ մեկի հետ չի համաձայնեցվել, ինչն արարողակարգի խախտում է: