Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-737 ինքնաթիռը բռնկել է դեռ մինչեւ գետնին բախվելը: այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ասվում է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության զեկույցում:
«Ականատեսների հաղորդումների համաձայն, կրակը տեսանելի էր ինքնաթիռում եւ տարածվում Էր դրա ֆուզելյաժով»,- նշվում է փաստաթղթումը:
Գերատեսչությունը գհստակեցնում է, որ տեխնիկական խնդրի հայտնաբերումից հետո Boeing-737-ը փորձել է վերադառնալ օդանավակայան, սակայն օդաչուները չեն հայտնել ինքնաթիռում արտակարգ իրավիճակի մասին:
Հիշեցնենք, հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից ոչ հեռու կործանված ինքնաթիռում եղել են 168 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Նրանք բոլորը զոհվել են: