Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը հունվարի 8-ին հոսպիտալացվել է: Այս մասին հայտնել է նորվեգական թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը:
«Նորին Մեծություն Հարալդը չորեքշաբթի հոսպիտալացվել է գլխապտույտի պատճառով: Նրա մոտ ոչ մի լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սպասվում է, որ նրան դուրս կգրեն մինչև հանգստյան օրերը:
Տկարության հետ կապված 87-ամյա թագավորը 2 շաբաթով հիվանդության թերթիկ կվերցնի: Այս ընթացքում նրա պարտականությունները կկատարի որդին՝ գահաժառանգ Հոկոնը: