Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին և Իրանին երկխոսության և բանակցությունների միջոցով լուծել առկա խնդիրները: Այս մասին հինգշաբթի ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանելու պլանների մասին։
«Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս միջազգային խնդիրները ՄԱԿ Կանոնադրության և միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքների հիման վրա կարգավորելու օգտին: Հարկավոր է երկխոսության, բանակցությունների և այլ խաղաղ միջոցներով լուծել առկա փոխադարձ հակասությունները»,- ճեպազրույցում ասել է Գեն Շուանը։
Չինացի պաշտոնյան կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ խնդրի կարգավորման քաղաքական վեկտորին և իրական քայլերով աջակցել լարվածության թուլացմանը Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում։