Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն չի մասնակցի հունվարի 21-24-ը Դավոսում տեղի ունենալիք Համաշխարհային տնտեսական համաժողովին (ՀՏՀ)։ Հնդկաստան կատարելիք այցի ծրագրերն, ընդ որում, մնում են ուժի մեջ: Չորեքշաբթի այս մասին տեղեկացրել է պետության մամուլի քարտուղար Օտավիու Ռեգու Բարուսը։
Նրա խոսքով՝ այս որոշումը կապված չէ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետ։ «Նախագահը դիտարկել է այս ուղևորության տարբեր ասպեկտները՝ տնտեսական, քաղաքական և անվտանգության հարցերին վերաբերող։ Եվ գործոնների ամբողջությունից ելնելով՝ կայացրել է որոշում, որ այս անգամ կհրաժարվի մասնակցել համաժողովին»,- նշել է Բարուսը։
Ավելի վաղ Բոլսոնարուն, մեկնաբանելով ՀՏՀ-ին մասնակցելու ծրագրերը, հնարավոր էր համարել Շվեյցարիա չմեկնելը՝ նշելով, որ «աշխարհն անհանգիստ է, խոսքը անվտանգության մասին է»։