Թեհրանը ձգտում է միջուկային գործարքի ամրապնդմանը, սահմանափակումներին հետևելուց վերջին հրաժարումն անհրաժեշտ էր համաձայնագրում հավասարակշռություն ստեղծելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում:
«Իրանը և Եվրոպան ձգտում են տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի ամրապնդմանը: Մեզ համար չափազանց կարևոր է, որ Եվրոպան, Չինաստանը և Ռուսաստանը իրենց կարևոր դերն ունենակ ԳՀՀԾ պահպանման մեջ՝ ապահովելով Իրանի շահերը»,- ասել է Ռոհանին:
Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանն անցել է միջուկային պարտավորությունների կրճատման վերջին փուլին, որպեսզի գործարքում հավասարակշռություն ստեղծի: