Հռոմի պապ Ֆրանցիսկոսն խորը մտահոգություններ է հայտնել Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կապակցությամբ և կոչ արել կողմերին կանխել հետագա խորացումը:
«Հատկապես մտահոգիչ են Մերձավոր Արևելքից ստացվող ազդակները Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության աճի ֆոնին, որոնք առաջին հերթին ռիսկի են ենթարկում Իրաքի վերականգնման դանդաղ գործընթացը, ինչպես նաև հիմքեր ստեղծում ավելի մեծ մասշտաբի հակամարտության համար, որը բոլորը ցանկանում են կանխել»,- ասել է պոնտիֆիկը:
Այդ կապակցությամբ Հռոմի պապը հիշեցրել է երկխոսության իր կոչի մասին, որն արել էր հունվարի 5-ին Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական աղոթքի ընթացքում: Նա կրկնել է «երկխոսության և ինքնազսպման կրակը վառ պահելու և միջազգային օրենքները հարգելու» կարևորության մասին իր խոսքերը: