Հունվարի 13-15-ը ԱՄՆ կայցելի Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի գլխավորած չինական պատվիրակությունը՝ ստորագրելու համար 2 երկրների միջև առևտրային գործարքի առաջին փուլի մասին համաձայնագիրը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ կառավարության հրավերով Չինաստանի Կոմունիստական կուսակցության ԿԿ Քաղբյուրոյի անդամ, Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ, ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններում Չինաստանի պատվիրակության ղեկավար Լյու Հեն հունվարի 13-15-ը կայցելի Վաշինգտոն և կստորագրի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի առաջին փուլը»,- հայտնել է Գաո Ֆենը: