ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ ուժ կիրառելու իրավունքի սահմանափակման մասին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձևը, թուլացնում է Թեհրանի «ահաբեկչական գործունեությանը» դիմակայելու կարողությունը։ Հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահն իրավունք և պարտականություն ունի պաշտպանելու երկիրն ու քաղաքացիներին ահաբեկչությունից։ Դա այն է, ինչը նա շարունակում է անել, և աշխարհն ավելի անվտանգ է դառնում,- նշվում է տեքստում։- Բանաձևն ուղղված է այն բանին, որպեսզի թուլացնի ԱՄՆ Զինված ուժերի կարողությունը՝ կանխելու Իրանի և նրա կողմից աջակցվող ուժերի ահաբեկչական գործունեությունը, դա փորձ է՝ խանգարելու նախագահին պաշտպանել երկիրն ու նրա շահերը տարածաշրջանում պահպանվող սպառնալիքներից։ Կոնգրեսի այդ գործողությունները լիովին սխալ են»։
Սպիտակ տանը փաստաթութղն անվանել են «հերթական քաղաքական քայլ»։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձև, որը սահմանափակում է Թրամփի լիազորություններն Իրանի դեմ զինված ուժեր կիրառելու հարցում՝ առանց օրենսդիրների համապատասխան թույլտվության։