Իրանի Քերմանշահ քաղաքում, «Թախթիի գավաթ» - ի`ազատ ըմբշամարտի միջազգային 40-րդ խաղարկությունում, Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը / 57կգ / դարձավ երկրորդ մրցանակակիր: Նույն քաշային կարգում պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Միհրան Ջաբուրյանը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Գևորգ Մխեյանը / 70 կգ / հաղթել է նախնական փուլերի հանդիպումներում, մտել է եզրափակիչ և կպայքարի ուժեղագույնի կոչման համար:
Բրոնզե մեդալի համար կմրցեն Արման Անդրեասյանը / 70 կգ / և Մհեր Մարկոսյանը /86կգ /: