ԱՄՆ-ն անկանխատեսելի գործընկեր է դարձել միջազգային ասպարեզում, իսկ Ռուսաստանի և Եվրոպայի միջև լարվածությունը չի վերացել: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն Ավստրիայի Ազգային խորհրդին նախարարների նոր կաբինետի հղած ուղերձում:
«Մեր ժամանակներում միջազգային ասպարեզում փոփոխվում է ուժերի հարաբերակցությունը: Ու թեև ԱՄՆ-ը մնում է աշխարհի ուժեղագույն տնտեսական և ռազմական պետությունը, այն մեզ համար ավելի անկանխատեսելի գործընկեր է դարձել: Չինաստանը նույնպես հավակնոտ է տնտեսական և ռազմական հարցերում, բայց նա հենվում է միանգամայն այլ արժեքային և պետական համակարգի վրա: Ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ մեր խոշորագույն հարևանին Արևելքում, ապա մենք կրկին այն փուլում ենք, երբ Եվրոպայի և Ռուսաստանի միջև լարվածությունը ոչ միայն չի կրճատվել, այլ, ավելի շուտ, սաստկացել է»,- ասել է Կուրցը: «Մենք՝ որպես Եվրամիություն, անչափ հաջող ծրագիր ենք, բայց այս պայմաններում միջազգային հարցերում գործում ենք երբեմն փոքր-ինչ դժկամորեն և ոչ 100 տոկոս գործունակությամբ»,- ընդգծել է Կուրցը: