Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու անչափահասի դեմ ներկայացրած դատական հայցից հրաժարվել է այն բանից հետո, երբ երեխաները ներողություն են խնդրել ուշագրավ կերպով:
Ինչպես հայտնում է duvarenglish.com-ը՝ «Պետական ծառայողին վիրավորելու» հոդվածով մեղադրվող դեռահասները հաշտության խնդրանքով դիմել են Վանի հանրապետական դատախազություն: Դիմումին ի պատասխան՝ Էրդողանի փաստաբանը հայցից հրաժարվելու համար երկու պայման է ներկայացրել:
Ըստ պայմանի երեխաներից մեկը պետք է սովորեր Թուրքիայի հիմնը, իսկ մյուսը՝ թուրք բանաստեղծ Նուսրուլլահ Գենչի «Անձրև» բանաստեղծությունը, որը բաղկացած է 34 տնից:
Երեխաները կատարել են փաստաբանի պահանջը, որի արդյունքում կարճվել են նրանց դեմ հարուցված գործերը: