Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կայցելի Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Օման: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Վարչապետ Աբեն հունվարի 11-ից 15-ը կայցելի Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Օման: Այցի ընթացքում տեղի կունենա կարծիքների փոխանակում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և տարածաշրջանում լարվածության թուլացման վերաբերյալ: Մենք նաև ակնկալում ենք երեք երկրների աջակցությունը ծովային անվտանգության ապահովման և էներգետիկ ռեսուրսների փոխադրման հարցում », - ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիհիդ Սուգան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ այցը չեղարկվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից և Իրաքում ԱՄՆ բազայի ուղղությամբ պատասխան հարվածից հետո: