ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի ղեկավար Կին Չեն Ունին ծննդյան օրվա կապակցությամբ պաշտոնական շնորհավորանք է փոխանցել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի միջոցով: Այս մասին ինչպես փոխանցում է RT-ն, հաղորդել «Ռյոնհապ» գործակալությունը:
«Որքան ինձ հայտնի է, շնորհավորական ուղերձը Հյուսիսային Կորեային է փոխանցվել համապատասխան կարգով»,- Վաշինգտոնից վերադառնալուց հետո լրագրողներին է ասել Մուն Չժե Ինի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Ույ Յոնը:
Նշենք, որ վերջինս ԱՄՆ կատարած ուղևորության ընթացքում հանդիպում է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ունի ծննդյան օրը հունվարի 8-ն է: