Մոլեգնող անտառային հրդեհների պատճառով Ավստրալիայի տարբեր քաղաքներում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունենում:
Ինչպես հաղորդում է 9News հեռուստաալիքը՝ միայն Սիդնեյի գործարար շրջանում փողոց է դուրս եկել շուրջ 20 հազար մարդ։ Նրանք պահանջում են Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հրաժարականը:
Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ վերջինս պատշաճ ուշադրություն չի դարձրել կլիմայի խնդիրներին և չի կարողանում հաղթահարել երկրում տիրող իրավիճակը: