Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն Արցախում տեղի ունենալիք ընտրություններին ընդառաջ հանդիպման է հրավիրել Արցախի քաղաքական ուժերին և գործիչներին։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի «Հանրային հեռուստատեսությունից»։
Պարգև արքեպիսկոպոսը նշել է, որ քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ավելի ուժեղացած և ոչ թե՝ պառակտված։ Արցախի հոգևոր հայրը քաղաքական ուժերին կոչ է արել որոշակի պատասխանատվություն ստանձնել դա ապահովելու համար։
«2020 թվականի մարտի վերջին տեղի են ունենալու Արցախի Հանրապետությա նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ։ Ես՝ որպես Արցախի թեմի առաջնորդ և հոգևոր ծնող բոլոր արցախցիների, ամեն ինչի համար պատասխանատվություն եմ կրում Աստծո առջև և կամենում եմ, որ հոգևոր մեր այս ընտանիքում ամեն ինչ լինի հաշտ ու համերաշխ։ Պահպանելով բարձր բարոյական մակարդակը ՝ անկախ, թե ինչ անցուդարձով մենք պետք է անցնենք: Ես թույլ չեմ տա խրամատ փորել իմ զավակների միջև: Մեր այս ընտրությունները պետք է անցնեն սիրո և փոխհարգանքի մթնոլորտում»,- նշել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: