Ռուսաստանն ու Գերմանիան կողմ են հանդես գալիս իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված պայմանագրի իրականացմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Իրանցիներն իրավունք ունեն հույսները դնելու եվրոպական երկրների աջակցության վրա, որոնք խոստացել էին դոլարից անկախ, հատուկ ֆինանսական մեխանիզմ ստեղծել Իրանի հետ առևտրում հաշվարկներ անելու համար: Հարկավոր է, որ առևտրային փոխանակումների համար ինստիտուտը( INSTEX) վերջնական արդյունքում սկսի աշխատել»,- ասել է Պուտինը: