Պոլսի հայոց պատրիարքության աթոռանիստ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Երկրորդի գահակալության արարողությունը:
Ինչպես հայտնում է yerkirmedia.am-ը, արարողությանը մասնակցել են Ամենայն Հայոց ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունների եւ Երուսաղեմի հայոց պատրիարքության ներկայացուցիչները: Ներկա են եղել եւ ողջունել են կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը, ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը։
Ծրագրվում է, որ գահակալությունից հետո Սահակ Երկրորդ պատրիարքին կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից կտրվի արքության պատիվ:
Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Պոլսի հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել նախորդ տարվա դեկտեմբերի 11-ին: