Իրանի ԱԳՆ-ն հյուպատոսական օգնություն կցուցաբերի կործանված ինքնաթիռի խոցման զոհերի ընտանիքներին

17:10     12 հունվարի, 2020

Իրանի ԱԳՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հյուպատոսական օգնություն կցուցաբերի այդ երկորւմ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության մարդատար «Բոինգ-737» ինքնաթիռի աղետի զոհերի ընտանիքներին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։

Նրա խոսքով, աշխատանքային խումբը կգործի Իրանի ԱԳՆ վարչություններից մեկի կազմում։ «Հանձնարարված է զբաղվել հարցերով, որոնք կստացվեն զոհերի ընտանիքներից, և մատուցել անհրաժեշտ ծառայությունները»,- ասել է Մուսավին։


© armedia.am