Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան երկրում արդեն մի քանի օր շարունակվող ցույցերի ֆոնին հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտարարել է փոխնախագահ Ասլան Բարցիցը:
Նշվում է, որ հրաժարականի մասին փաստաթուղթը հավաքվածների համար կարդացել է երկրի նախկին վարչապետ Սերգեյ Շամբան:
Միևնույն ժամանակ Բարցիցը չի բացառել, որ Խաջիմբան առաջադրի իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում