Աբխազիայի փոխնախագահ Ասլան Բարցիցը, հետևելով նախագահ Ռաուլ Խաջիմբային, հրաժարական է ներկայացրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Աբխազիայի նախագահի պաշտոնական կայքին:
«Աբխազիայի Հանրապետության Սահմանդրության համաձայն և կապված այն հանգամանքի հետ, որ Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարական է տվել հանուն Աբխազիայի Հանրապետության խաղաղության և կայունության պահպանման, համազգային համաձայնության ձեռքբերման, հայտարարում եմ փոխնախագահի լիազորությունները վայր դնելու մասին»,- նշված է Բարցիցի հայտարարության մեջ: