Եվրամիությունը մտադիր չէ Իրանի նկատմամբ սահմանափակումներ ներդնել՝ կապված ուկրաինական Boeing-ի աղետի հետ: Այս մասին ТАСС-ին փոխանցել է Բրյուսելի աղբյուրը:
«Այս փուլում ԵՄ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հիմքեր չի տեսնում: Անհրաժեշտ է սկզբում ստանալ ուսումնասիրությունների արդյունքները»,- նշել է աղբյուրը:
Աղբյուրը նշել է նաև, որ Թեհրանի կողմից ողբերգական միջադեպի պատասխանատվության ստանձնումը ճիշտ ուղղությամբ արված քայլ էր:
ТАСС-ի զրուցակիցը նշել է, որ ավիաաղետի և Միջուկային պայմանագրի գործողությունների հետագա պլանը ԵՄ-ում կդիտարկվի հունվարի 20-ին՝ ԵՄ արտաքին հարցերով Խորհրդի նիստին: