Մոսկվայում այսօր մեկնարկում են բանակցությունները Լիբիայի հակամարտող երկու կողմերի միջև, հայտնում է «Ազատությունը»:
Բանակցություններին մասնակցելու նպատակով Մոսկվա են ժամանել ՄԱԿ-ի կողմից ճանաչված լիբիական կառավարության ղեկավար Ֆայեզ ալ Սարաջը և երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Բենգազիում տեղակայված «Լիբիական ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարը:
Ռուսական աղբյուրների տեղեկություններով` կողմերն այսօրվա բանակցությունների արդյունքում կարող են հրադադարի պայմանագիր կնքել: Հունվարի 10-ին լիբիական բանակի գեներալ Խալիֆա Հաֆթարը մերժել էր հունվարի 12-ից հրադադար հաստատելու՝ Թուրքիայի և Ռուսաստանի առաջարկը: