ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին և հրավիրել Ցյուրիխ` հանդիպման, հաղորդում է ՀՖՖ-ն:
Ինֆանտինոն շնորհավորանքներ է փոխանցել նաև ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նորընտիր անդամներին:
«Ձեր գիտելիքները, կառավարման հմտություններն ու փորձը՝ որպես նախկին ՀՖՖ գլխավոր քարտուղար, անկասկած, կնպաստեն երկրում այս գեղեցիկ խաղի զարգացմանը: Միշտ կարող եք ապավինել իմ անձնական օգնությանն ու ՖԻՖԱ-ի աջակցությանը՝ իրագործելու այս նպատակը: ՖԻՖԱ-ի դռները միշտ բաց են Ձեր առջև ֆուտբոլի զարգացմանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարցի քննարկման համար»,- ասվում է Ինֆանտինոյի ուղերձում: