Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ II-ը աջակցել է թագավորական արտոնություններից հրաժարվելու արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որոշումը, սակայն կցանկանար, որ նրանք դա չանեին: Այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի պաշտոնական հայտարարությունում՝ արված հունվարի 13-ին տեղի ունեցած ընտանեկան խորհրդի արդյունքերով:
Թագուհին հավանություն է տվել Հարրիի և Մեգանի համար անցումային շրջանին, որի ընթացքում զույգն աստիճանաբար պետք է հրաժարվի թագավորական ֆինանսավորումից: Նրանք բնակվելու են Կանադայում և մեծ Բրիտանիայում: