Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը մեկնել է Ռուսաստանից՝ այդպես էլ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ չստորագրելով հրադադարի մասին համաձայնագիր, հայտնում են արաբական լրատվամիջոցները:
Վերջիններիս տեղեկություններով Հաֆթարի գլխավորած պատվիրակությունը լքել է Մոսկվան առանց ստորագրելու Լիբիայում հրադադարի մասին համաձայնագիրը:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Լիբիայի հարցով բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ ազգային համաձայնության կառավարության ներկայացուցիչները ստորագրել են հրադադարի պայմանները հստակեցնող փաստաթուղթը, իսկ Հաֆթարը ժամանակ է խնդրել այն ուսումնասիրելու համար: