Հյուսիսային Կորեայի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել «կենաց-մահու ճակատամարտի» պատրաստվել ամերիկյան պատժամիջոցների դեմ: Այդ մասին, ինչպես փոխանցում է ТАСС-ը, ասվում է «Մինչժու չոսոն» թերթի հրապարակած մեկնաբանության մեջ:
«Աննախադեպ մահացու պատժամիջոցների եւ թշնամական ուժերի կողմից ճնշման չեզոքացման համար, որոնք ժխտում են մեր երկրի գոյության եւ զարգացման բուն իրավունքը, ճակատային ճեղքման արշավը կդառնա ոչ թե կենաց, այլ մահու ճակատամարտ»,- ընդգծում է թերթը:
Նշվում է, որ Հյուսիսային Կորեան «առերեսվել է մահացու ճնշման, որին այլ երկրները չէին կարող դիմանալ նույնիսկ մեկ օր»: