ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունվարի 14-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է «Վճռական աջակցություն» և «Կոսովոյի ուժեր» առաքելությունների ձևաչափերով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի՝ գլխավոր շտաբերի պետերի մակարդակով նիստերին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: