Իրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման դեպքից հետո տեղի ունեցող ցույցերի մասնակցիներից մոտ 30 հոգի ձերբակալվել է: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլիին: Վերջինս ասել է, որ դատաքննությունից հետո ոմանք ազատ են արձակվել:
«Վերջին իրադարձությունների ժամանակ ձերբակալություններ են տեղի ունեցել, սակայն հստակ տեղեկություն չունեմ ձերբակալվածների թվի մասին: Նախնական տվյալներով, մոտ 30 հոգի»,- ասել է Էսմայիլին: