Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական Boeing-ի «սև արկղերը» վերծանվելու համար Ֆրանսիա չեն ուղարկվել: Դրանք վերծանվելու են Ուկրաինայում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Ավիավթարների հետաքննության ֆրանսիական բյուրոյին:
Ավելի վաղ Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլի հայտարարել էր, որ «սև արկղերը» վերծանման են ուղարկվել Ֆրանսիա:
Էսմայիլին նաև հայտնել է, որ Իրանի իշխանությունները մի քանի մարդու են ձերբակալել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով: